Այսօր Չինաստանին ձեռնտու չէ թույլ և պարտված Ռուսաստանը։ Եվ դրա պատճառով տառապում է ուկրաինացի ժողովուրդը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է УНИАН-ը։
«Որովհետև եթե Չինաստանն օգուտ չի քաղում Ռուսաստանին կանգնեցնելուց, դա նշանակում է, որ պատերազմը շարունակվում է։ Դա չի նշանակում, որ Չինաստանը ուղղակիորեն աջակցում է Ռուսաստանին զենքով, բայց այդ երկիրն, անշուշտ, չի աջակցում այդ պատերազմի դադարեցմանը»,- ընդգծել է Զելենսկին։
Նա հավելել է, որ հետախուզական գործակալությունները իրեն չեն հաղորդել Չինաստանից Ռուսաստան ուղղակի զենքի մատակարարումների մասին։




























