Պապուա-Նոր Գվինեայի ափերի մոտ կործանված լաստանավի զոհերին որոնող փրկարարները ծովից եւս չորս դի են հանել:

Փրկարարները հայտնել են, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, անհետ կորած է համարվում ավելի քան 100 մարդ, հաղորդում է Reuters-ը: Որոնողական գործողություններին մասնակցում են պապուա-Նոր Գվինեայի եւ Ավստրալիայի նավերն ու ավիացիան:

Այս պահի դրությամբ փրկված են լաստանավի 246 ուղեւորներ:

Հինգշաբթի օրը խորտակված Rabaul Queen լաստանավը Լաե քաղաքից ուղեւորվում էր առանձին կղզու վրա գտնվող Կիմբի քաղաք: Rabaul Shipping ընկերության փոխանցմամբ, լաստանավի վրա 350 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ կա: