Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը երեքշաբթի բացել է Սալման թագավորի ավիաբազան Էր Ռիադում, որը Սաուդյան Արաբիայի թագավորական ռազմաօդային ուժերի մարտական ​​պատրաստվածության բարձրացմանն ուղղված ռազմավարական զարգացման նախագծերի մի մասն է հաղորդում է Al Arabiya-ն։

Բազանի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականի երրորդ եռամսյակում։ Սալման թագավորի՝ կենտրոնական շրջանում տեղակայված ավիաբազայի շինարարության տարբեր փուլերը տևել են մոտ 38 ամիս։ Հաստատությունը նախագծվել է «Սալմանի» ճարտարապետական ​​ոճով՝ արտացոլելու համար Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի յուրահատուկ բնույթը և համապատասխանեցնելու Ռիադի ժամանակակից քաղաքային տեսլականին։

Նախագիծը ներառում է 115 շենք՝ ավելի քան 126 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Այն ներառում է գլխավոր և զուգահեռ թռիչքուղիներ, ինքնաթիռների կայանատեղիներ, ուղղաթիռների վայրէջքի տարածքներ, ինքնաթիռների անգարներ, կառավարման աշտարակ և տեխնիկական, վարչական, բնակելի և անվտանգության լայն շրջանակի օբյեկտներ։