Black Sabbath խմբի մասնակիցները հայտարարել են, որ մտադիր են շարունակել նոր ալբոմի վրա աշխատանքները, սակայն առանց թմբկահար Բիլի Ուորդի:

Խնդիրն այն է, որ Ուորդը հրաժարվել էր  խմբի վերամիավորմանը մասնակցելուց, քանի որ դժգոհ էր եղել պայմանագրով առաջարկված պայմաններից: Արդյունքում մյուս երաժիշտները` վոկալիստ Օզի Օսբորնը, կիթառահար Թոնի Այոմին եւ բաս կիթառահար Գիզեր Բաթլերը համատեղ հայտարարություն էին տարածել,  որում նշվում էր, որ խումբը վերամիավորվում է  առանց թմբկահարի, տեղեկացնում է  The Rolling Stone-ը:

Նշվում է, որ 2012 թ. սկզբին Թոնի Այոմիի մոտ լիմֆոմա է ախտորոշվել: Նա բուժման կուրս է անցնում Անգլիայում, ինչի պատճառով Black Sabbath-ին նոր ալբոմի ձայնագրության աշխատանքները ԱՄՆ-ից տեղափոխվել են Մեծ Բրիտանիա: