Թուրքիայի զինված ուժերում շարունակում են մեծ թիվ կազմել կասկածելի հանգամանքներում  մահացած զինվորները։

Firat գործակալության փոխանցմամբ՝ 2012-ի հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 3-ը Թուրքիայի տարբեր զորամասերում գրանցվել է կասկածելի մահվան 12 դեպք։

Նշվում է,որ զինվորների մահվան դեպքերում տրվում են ինքնասպանության, սրտի կաթվածի եւ այլ պատճառաբանություններ։