Մայամիի բնակիչները երեքշաբթի օրը կայացած ընտրությունների երկրորդ փուլում քաղաքապետ ընտրեցին Այլին Հիգինսին, որը քաղաքի պատմության մեջ այդ պաշտոնը զբաղեցնող առաջին կինն է, ինչպես նաև 28 տարվա ընթացքում առաջին դեմոկրատը, հաղորդում է Politico-ն։

Նախկին շրջանային հանձնակատար Հիգինսը ձայների 60 տոկոսով հաղթել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նահանգապետ Ռոն Դեսանտիսի աջակցությունը վայելող հանրապետական ​​Էմիլիո Գոնսալեսին։

«Մայամին նոր ուղղություն է ընտրել,- նշել է Հիգինսը Մայամիի կանանց ակումբում իր հաղթական ելույթի ժամանակ։ -Դուք ընտրել եք իրավասությունը քաոսի փոխարեն, արդյունքները՝ արդարացումների փոխարեն, և քաղաքային կառավարություն, որը վերջապես աշխատում է ձեզ համար»։

Նա երեքշաբթի երեկոյան խոստացել է սկսել աշխատանքը հաջորդ օրը և «աշխատել ամեն օր՝ լինելու այն ազնիվ, արդյունավետ և աշխատասեր քաղաքապետը, որին Մայամիի բնակիչներն արժանի են»։