ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի Կալիֆոռնիայի Ազգային գվարդիայի տեղակայումը Լոս Անջելես և զորքերի վերահսկողությունը վերադարձնի նահանգին, չորեքշաբթի որոշում է ընդունել դաշնային դատավորը, հաղորդում է Associated Press-ը։

Սան Ֆրանցիսկոյի ԱՄՆ շրջանային դատավոր Չարլզ Բրեյերը բավարարել է նախնական դատական արգելքը, որի հաստատման համար ջանքեր էին գործադրում Կալիֆոռնիայի պաշտոնյաները, որոնք դեմ էին նախագահ Դոնալդ Թրամփի արտակարգ որոշմանը՝ առանց նահանգապետի հավանության օգտագործել նահանգային գվարդիայի զորքեր՝ ներգաղթի վերահսկողությունը ուժեղացնելու համար։

Սակայն նա միաժամանակ հետաձգել է որոշման ընդունումը մինչև երկուշաբթի։ Կալիֆոռնիան պնդում էր, որ Լոս Անջելեսում պայմանները փոխվել են, երբ Թրամփը առաջին անգամ ստանձնել է զորքերի հրամանատարությունը և տեղակայել դրանք հունիսին։

Վարչակազմը սկզբում կանչել էր Կալիֆոռնիայի Ազգային գվարդիայի ավելի քան 4000 զինվորի, բայց հոկտեմբերի վերջին այդ թիվը նվազել էր մինչև մի քանի հարյուր։ Լոս Անջելեսի տարածքում մնացել էր ընդամենը մոտ 100 զինվոր։ Հանրապետական ​​վարչակազմը զորքերի տեղակայումը երկարաձգեց մինչև փետրվար, միաժամանակ փորձելով դեմոկրատների կողմից կառավարվող քաղաքներ զորքեր տեղակայելու ջանքերի շրջանակում Կալիֆոռնիայի գվարդիայի զինծառայողներ տեղակայել Պորտլենդի նահագնի Օրեգոն քաղաքում, չնայած քաղաքապետերի և նահանգապետերի առարկություններին։

Արդարադատության նախարարության իրավաբանները հայտարարել են, որ վարչակազմը դեռևս գվարդիայի զինծառայողների կարիք ունի Լոս Անջելեսի տարածքում՝ դաշնային անձնակազմը և սեփականությունը պաշտպանելու համար։