Արագ արձագանքման հատուկ ջոկատը (ԱԱՀՋ) հերթական անգամ այցելել է ադրբեջանական սփյուռքի վորոնեժյան ներկայացուցիչներին, տեղեկացրել է «Дав майора» թելեգրամ-ալիքը։
Նրա տեղեկացմամբ՝ այս անգամ «որսը» խոշոր էր՝ ոչ ավել, ոչ պակաս՝ Վորոնեժի մարզի ադրբեջանական քրեական աշխարհի պարագլուխ Նիյազ Զաիդովը՝ սկանդալային «Ալեքսեեւյան շուկայի» վերահսկողը։
Ինչպես ընդգծել է ալիքը, ուժայինները երկար տարիներ ուշադրության կենտրոնում են պահել քրեական հեղինակությանը, բայց ադրբեջանցուն միշտ հաջողվել է ջրից չոր դուրս գալ։
«Մենք փորձեցինք պարզել Զաիդովի կենսագրությունը եւ հետաքրքիր շատ փաստեր գտանք։
Այսպես, Զաիդովը 2005թ. Վորոնեժի դատարանի կողմից դատապարտվել է 8 տարվա բանտարկության միտումնավոր սպանության համար, պատիժը հանգամանքների բերումով կրել է Ադրբեջանում, որտեղ ժամանակից շուտ ազատ է արձակվել, ինչպես նաեւ ժամանակից շուտ հանել է դատվածությունը Ադրբեջանի Հանրապետության Սաբիրաբադի շրջանային դատարանի կողմից (ի դեպ, Զաիդովը ծնունդով այդ նույն Սաբիրաբադի շրջանից է)։
Վերադառնալով Վորոնեժ՝ օրինապաշտ միգրանտին մերժել են ժամանակավոր կեցության իրավունք տալ, սակայն դատարանը անիրավաչափ է համարել տարածաշրջանային ՆԳՆ աշխատակիցների գործողությունները, եւ «արդարությունը հաղթանակել է»։
Ոչինչ չի խանգարել բարձրակարգ մասնագետին 2019թ. եւս դառնալ Ռուսաստանի քաղաքացի։
Մեր աղբյուրները տեղեկացրել են, որ այս անգամ օտարերկրացու հաջողության վերջը եկել է։ Մեր տվյալներով՝ ուժայինների վերջին շուրջկալից հետո վատահամբավ ադրբեջանցին հասցվել է ոստիկանության բաժանմունք, որտեղ նրանից վերցվել է ռուսական անձնագիրը, իսկ նրան ուղարկել են անլեգալ միգրանտների պահման կենտրոն, որոնց հետ են ուղարկելու պատմական հայրենիք։
Ստույգ հայտնի է, որ Զաիդովը նորից արդարության կոչ է անում աշխատակիցների անիրավաչափ գործողությունների դեմ։ Տեսնենք, թե ինչպիսին կլինեն դատավորի գործողությունները։ Արդյո՞ք նորից կճկվի դատական համակարգը օտարերկրյա ճնշման տակ»,- գրել է թելեգրամ-ալիքը։




























