Նոբելյան մրցանակակիր Ալես Բելյացկին Բելառուսի բանտից ազատ արձակվելուց հետո մեկնել է Լիտվա, տեղեկացրել է LRT հեռուստաալիքը։
Այստեղ նրան դիմավորել է բելառուսական ընդդիմության ղեկավար Սվետլանա Տիխանովսկայան։
Բելյացկուն տարել են Վիլնյուսում ԱՄՆ դեսպանատուն։
Նոբելյան մրցանակակիրը դարձել է 123 քաղբանտարկյալներից մեկը, որն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ազատ է արձակվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից։
Ազատ արձակված քաղբանտարկյալների մեծ մասին ընդունել է Ուկրաինան։ Բուժօգնության ցուցաբերումից հետո նրանք իրենց ցանկությամբ կտեղափոխվեն Լիտվա եւ Լեհաստան։





























