Ավստրալիայի Բոնդի լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ հրեաների վրա կրակած անձանցից մեկին զինաթափել է պատահական անցորդը՝ Ահմեդ ալ Ահմեդ անունով, հայտնում է Times of Israel-ը։

Համացանցում հայտնվել են կադրեր, որտեղ մրգի խանութի սեփականատեր, 43-ամյա Ահմեդը զենքը վերցնում է երկու զինված մարդկանցից մեկից։ Նրա հորեղբորորդին 7News-ին պատմել է, որ Ահմեդի վրա, որը երկու երեխա ունի, երկու անգամ կրակել են։

«Նա հիվանդանոցում է, և մենք ճշգրիտ չգիտենք, թե ինչ է կատարվում ներսում։ Հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի։ Նա 100 տոկոսով հերոս է», — ասել է նրա հարազատ Մուստաֆան։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս քաջարի քայլը անվանել էր «հրեական հերոսության գագաթնակետ»։