ԱՄՆ պաշտոնյան վերջին թարմացված տեղեկությունն է տվել Բեռլինում Ուկրաինայի հետ վերջին երկու օրվա բանակցությունների վերաբերյալ, հայտնել է Sky News-ը:
Պաշտոնյան նշել է, որ բանակցությունները շատ դրական էին, մի շարք հարցերի շուրջ կոնսենսուս են հասել։
«Դեռ քննարկելու որոշ հարցեր կան,- հավելել է պաշտոնյան,- բայց Դոնալդ Թրամփը գոհ է արձանագրված առաջընթացից»։
Պաշտոնյան նշել է, որ եվրոպացի ներկայացուցիչները գերազանց են հանդես եկել և հույս հայտնել, որ «մենք շարժվում ենք դեպի խաղաղություն»։
Նրանք նաև հայտարարել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում առաջընթացի մասին, որոնք նման են ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածում նախատեսվածներին, բայց զգուշացրել են, որ այդ երաշխիքները հավերժ չեն գործի։





























