Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսում գովաբանել է խաղաղության հասնելու՝ Դոնալդ Թրամփի ջանքերը։

Մերցը հավելել է, որ առանց ԱՄՆ նախագահի Բեռլինում բանակցությունների ընթացքում նկատված դրական թափը հնարավոր չէր լինի, հաղորդում է Sky News-ը։

«Ուկրաինայում իրական խաղաղության հնարավորություն է ի հայտ եկել,- ասել է նա և ողջունել պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ դիվանագիտական ​​ջանքերը,- Մենք գիտենք պատերազմի և խաղաղության գինը»,- ընդգծել է նա։

Նա նշել է, որ այսօր երեկոյան եվրոպացի առաջնորդների հետ ընթրիքի ժամանակ հույս ունի հետագա առաջընթացի, չնայած տարածքային զիջումների հարցը մնում է առանցքային։

Ըստ Մերցի՝ Ուկրաինային ռուսական ակտիվների չտրամադրումը կվնասի Եվրամիությանը առաջիկա տարիների ընթացքում։ «Եթե մենք դա չանենք, Եվրամիության գործելու կարողությունը լրջորեն կխաթարվի երկար տարիներ, եթե ոչ ավելի երկար»,- ասել է նա։