Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի դիրքորոշումները տարածքների բաժանման վերաբերյալ դեռևս տարբերվում են, հայտնում է «Украинская правда»-ն։
«Մենք տարբեր դիրքորոշումներ ունենք Ռուսաստանի հետ տարածքների վերաբերյալ... Եվ կարծում եմ, որ ամերիկյան կողմը, որպես միջնորդ, կառաջարկի տարբեր քայլեր՝ գոնե որոշակի կոնսենսուսի հասնելու համար։ Ես կցանկանայի, որ ԱՄՆ-ն շարունակի միջնորդի դերը այս հարցերում։
Իհարկե, ոչ բոլոր հարցերն են պարզ. կան բարդ հարցեր, մասնավորապես տարածքների վերաբերյալ։ Իհարկե, բոլորը բարձրացնում են այս հարցը, և կարևոր է, որ մենք բոլորս աշխատենք, որպեսզի այս հարցերը լինեն բացարձակապես արդար։ Մենք բավարար երկխոսություն ենք ունեցել տարածքների վերաբերյալ, և իմ կարծիքով, չնայած մենք դեռևս տարբեր դիրքորոշումներ ունենք, կարծում եմ, որ գործընկերներս լսել են իմ անձնական դիրքորոշումը։ Բոլորը պատրաստ են արդյունավետ աշխատելու՝ գտնելու համար Ուկրաինային հարգող լուծում, որը կմոտեցնի պատերազմի իրական ավարտը»,- նշել է Զելենսկին։





























