Ռուսաստանյան Խանտի-Մանսիսկ քաղաքում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղերում կայացել են առաջին տուրի հանդիպումները: Հայ շախմատիստները բավական անհաջող են սկսել իրենց մրցելույթները:

Հայաստանը ներկայացնող Գաբրիել Սարգսյանը հանդիպել է չինացի Լի Չաոյին եւ երկու խաղում էլ ոչ-ոքի խաղացել:

Տիգրան Պետրոսյանն էլ մեկ խաղ ոչ-ոքի է խաղացել, իսկ մեկում էլ պարտվել գերմանացի Պետեր Մայերին:

Անհաջող են սկսել նաեւ այլ երկրների դրոշի տակ հանդես եկող հայ շախմատիստները: Այսպես, Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը մի խաղ ոչ-ոքի է խաղացել, իսկ մեկում էլ պարտվել չինացի Յու Յանգըիին, իսկ ԱՄՆ-ից Վարուժան Հակոբյանը ռուսաստանցի Պավել Տրեգուբովի հետ մենամարտում մեկ խաղ ավարտել է հաղթանակով ու մեկ պարտություն կրել։