Հանրահայտ «Մապետ շոուի» խոզուկը` Միսս Փիգգին, Բրիտանական BAFTA. կինոակադեմիայի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության հաղորդավարներից մեկը կդառնա: Միսս Փիգգին «կարմիր գորգի» վրա կշփվի հյուրերի հետ:
Խոզուկը մտադիր է սեթեւեթել եւ սուր հարցեր ուղղել BAFTA-ի տղամարդու լավագույն դեր անվանակարգի հավակնորդներին, որոնց թվում են Բրեդ Փիթը, Ջորջ Քլունին, Գերի Օլդմանը, Ժան Դյուժարդենը եւ Մայքլ Ֆասսբենդերը:
«Միակ եւ անկրկնելի Միսս Փիգգիի հետ զրուցելու հնարավորությունը նրանց կարիերայի գագաթնակետն է», հաղորդավարի խոսքերը մեջբերում են հանդիսության կազմակերպիչները, գրում է Agence France-Presse-ը:
BAFTA-ի մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա փետրվարի 12-ին Լոնդոնում: Առաջատարներն են համարվում Միշել Խազանովիչուսի «Արտիստը», որը ներկայացվել է 12 անվանակարգերում, եւ Թոմաս Ալֆրեդսոնի «Լրտես, գնա գրողի ծոցը» ֆիլմը, որն էլ հավակնում է 11 մրցանակի:
«Մապետ շոուն», որը 1976-1981 թթ. ամերիկյան տիկնիկագործ Ջիմ Հենսոնի կողմից ստեղծված հեռուստատեսային հաղորդում է, 120 դրվագ է ունեցել: Բացի դրանից, մի քանի լայնէկրան ֆիլմեր են նկարահանվել շոուի կերպարների մասնակցությամբ, որոնցից վերջինը` «Մապետները», էկրաններին է հայտնվել 2011 թվականին, գրում է lenta.ru-ն:




























