Հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն ամեն դեպքում կմարմնավորի Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կաննի կերպարը:

Կինոնկարի աշխատանքների մեկնարկի մասին ֆրանսիական Le Monde թերթին պատմել է ամերիկացի կինոռեժիսոր Աբել Ֆերարան: Ըստ նրա` Սթրոս-Կաննի կնոջը` Աննա Սինքլերին, կմարմնավորի դերասանուհի Իզաբելա Աջանին: 

Ռեժիսորն ասել է, որ նկարահանումները տեղի կունենան Նյու Յորքում, Վաշինգթոնում եւ Փարիզում: «Բոլոր հզոր պալատներում: Սա ֆիլմ է հարուստների եւ իշխանության տերերի մասին», - պատմել է Ֆերարան:

Նման ֆիլմի նախապատրաստման լուրերը հայտնվել էին նախորդ տարվա դեկտեմբերի վերջին, այնուհետեւ հերքվել էին:
Եւ ահա այժմ ռեժիսորը հաստատել է, որ աշխատանքն սկսվելու է հունիսին` չնայած նրա հովանավորական Wildbunch կենտրոնի կասկածներին: .

Նա պատմել է, որ 63-ամյա Դեպարդյեի հետ ծանոթացել է ֆրանսիական Դովիլի կինոփառատոնի ժամանակ եւ հասկացել, որ այդ դերասանն ունի բոլոր հատկանիշները, որի մասին կարող է երազել ցանկացած ռեժիսոր, գրում է NEWS.ru.com-ը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա մայիսին Դոմինիկ Ստրոս-Կաննը հրաժարական էր տվել սեռական սկանդալի պատճառով, որի ընթացքում ամերիկյան դատախազությունը նրան մեղադրել էր հյուրանոցի սպասուհու բռնաբարության մեջ: Հետագայում բոլոր մեղադրանքները հանվել են, սակայն այդ պատմությունը վերջ տվեց Ստրոս-Կաննի ` ապագայում Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրությանը: