Ստամբուլի Բեյօղլու թաղամասում փետրվարի 5-ի երեկոյան 2 հարկանի մի պատմական շինություն է փլվել։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ շենքի փլուզումը տեսնող քաղաքացիները սարսափել են՝ մտածելով, թե երկրաշարժ է տեղի ունենում։ Շենքի փլուզման ժամանակ ներսում ոչ ոք չի եղել։
Նշվում է, որ ավելի վաղ ցանկացել են քանդել այդ շենքը, սակայն քաղաքապետարանը հրաժարվել է՝ նշելով, որ այն պատմական շենք է։



























