Թուրքիայի արելեւքում գտնվող Բայազետ քաղաքում  անհայտ անձի կողմից զինված հարձակման է ենթարկվել դատախազ Հաքան Քըլըչը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  զինված հարձակման հետեւանքով դատախազը ծանր վիրավորվել է։  Նրան տեղափոխել են Բայազետի հիվանդանոց, որից հետո օդանավով հասցրել են Անկարա։

Նշվում է, որ այն պահին, երբ տեղի է ունեցել հարձակումը, դատախազի կողքին են եղել կինը եւ երեխան։