Բելգիայի Ժենապե քաղաքում՝ Նապոլեոնի վերջին նստավայրում կողոպուտ է տեղի ունեցել. այլևայլ իրերի շարքում գողացել են Ֆրանսիայի կայսրին պատկանող հինգ ադամանդներով ոսկե մատանի, հայտնում է RTBF-ն:
Կողոպուտը տեղի է ունեցել այն շենքում, որտեղ Վաթեռլոոյի ճակատամարտից առաջ Նապոլեոնը հիմնել է իր շտաբը։
Մատանին հայտնաբերվել էր կայսեր փախուստի ժամանակ՝ 1815 թվականի հունիսի 18-ին՝ Վաթեռլոոյի ճակատամարտից հետո։ Նապոլեոնյան դարաշրջանի ոսկե և արծաթե մետաղադրամները նույնպես անհետացել են։
Այս իրերի պատմական արժեքը զգալիորեն գերազանցում է դրանց շուկայական արժեքը և եվրոպական պատմության հետ կապված եզակի ժառանգություն է։



























