Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցում է 700 միլիարդ դոլարը, գրւմ է Forbes USA-ն։

Tesla-ի և SpaceX-ի հիմնադրի կարողությունն աճել է, երբ Դելավերի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել ստորին դատարանի որոշումը, որով անվավեր էր ճանաչվել Մասկի Tesla-ի բաժնետոմսերի՝ այժմ 139 միլիարդ դոլար գնահատվող օպցիոնային մրցանակները, գրում է Forbes-ը։

Ներկա պահին Մասկի կարողությունը գնահատվում է 749 միլիարդ ԱՄՆ դոլար։