Հոլիվուդի աստղ Դեմի Մուրը  որոշել է վերկանգնողական բուժման կուրս անցնել ԱՄՆ Յուտա նահանգում  գտնվող Cirque Lounge էլիտար նարկոդիսպանսերում, որտեղ ժամանակին բուժվել են նաեւ Մենդեսը, Լինսդի Լոհանը եւ Մերի Օլսենը:

Ինչպես հաղորդում է Viva.ua-ն, նման քայլի Մուրը որոշել է դիմել այն բանից հետո, երբ վերջերս իր տանը կազմակերպված երեկոյից հետո անհասկանալի նոպա էր ունեցել: Երեկոյի մասնակիցներից մեկը պատմել է, որ այդ օրը «Դեմին իր նման չի եղել»: Հայտնի չէ, թե ինչն է դերասանուհու նման վիճակի պատճառը, սակայն  նա կլինիկայում մի քանի շաբաթ կանցկացնի: