Խորվաթայի բնակիչը երեքշաբթի դատապարտվել է 50 տարվա ազատազրկման՝ Եվրամիության այդ երկիրը ցնցած դպրոցի վրա հարձակման ժամանակ 7-ամյա աշակերտին դանակահարելու համար. երկիր, որտեղ նման բռնությունը հազվադեպ է։

 2024 թվականի դեկտեմբերի 20-ին Զագրեբի Պրեսկո տարրական դպրոցում տեղի ունեցած հարձակման ժամանակ վիրավորվել են նաև երեք աշակերտ և մեկ ուսուցիչ։ Արդեն 20-ամյա հարձակում գործողը 19 տարեկան էր, երբ դանակով մտավ իր նախկին դպրոց և դանակահարեց երեխաներին ու ուսուցչին։ Ավելի ուշ նա ինքնասպանության փորձ արեց։

Անցյալ տարի ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդն ապրում էր դպրոցի մոտակայքում։ Խորվաթիայում տարրական դպրոցներ են հաճախում 7-ից 15 տարեկան երեխաներ։ Զագրեբի շրջանային դատարանի դատավորների կոլեգիայի դատավճիռը կարող է բողոքարկվել։

Զոհվածի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Կրեշիմիր Սկարիցան հայտարարել է, որ դատավճիռը սպասելի էր, հայտնում է Index լրատվական պորտալը: