Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով հայ ընտանիքը նյութական վնաս է կրել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Բերիո Հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը։
Հայտնել էինք, որ դեկտեմբերի 22–ին Հալեպ քաղաքի ծայրամասում բախումներ են տեղի ունեցել սիրիական բանակի և քրդամետ «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) միջև։ Այժմ քաղաքում իրավիճակը հանդարտվել է։
«Կեսգիշերից հետո իրադրությունն ամբողջովին խաղաղ էր։ Հիմա վիճակը հանդարտ է, խանութները բաց են և մարդիկ սովորական կյանքով շարունակում են ապրել։ Հալեպի նահանգապետը արձակուրդ է հայտարարել, ինչի արդյունքում այսօր փակ կլինեն դպրոցներն ու պետական կառույցները։ Հայ համայնքում տուժածներ չկան՝ չնայած, որ քրդական շրջանները շատ մոտ են մեր շրջաններին։ Միայն մի հայ կնոջ տուն է վնասվել»,-նշել է Գաբրիելյանը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։





























