2027 թվականից կմեկնարկի ԿԸՀ վարչական շենքի կապիտալ նորոգումը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24–ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով մամուլի սրահում փակցված էկրանից եկող դզզոցին։
Նրա խոսքով, էկրանը մոտ ապագայում փոխել չեն կարող, բայց հիմնանորոգման ծախսերը նախատեսված են 2027-2028 թվականների բյուջեում։
«Հուսով եմ, որ այդ ժամանակ ավելի ժամանակակից տեխնիկայով վերազինված կլինի մամուլի սրահը»,-նշեց նա։





























