Այս տարվա հունվար-նոյեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.3% է. մինչև նոյեմբերի ցուցանիշների հրապարակում մենք արդեն որոշակի վստահություն ունեինք որ տնտեսական աճը 6%-ից քիչ չի լինի, այսօրվա մեր ըմբռնումը այդպիսին է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չնայած գործընկերներ կան, որ ասում են, որ ավելին է լինելու։ Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ մենք նոյեմբերի արդյունքներով գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք։ 2025 թվականի նոյեմբերին ունենք 814 818 գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղ, որը 2017 թվականի նոյեմբերի համեմատ ավելի 275 465-ով, այսինքն 50%-ով աճել են աշխատատեղերը։ Կարևոր է նաև, որ աշխատատեղերը աճել են նաև 2024 թվականի նոյեմբերի համեմատ 31986-ով կամ 4%-ով։
Հետաքրքիր են նաև միջին աշխատավարձի ցուցանիշները, 2025 թվականին միջին աշխատավարձը կազմել է 327 155 դրամ, որը 2017 թվականի նոյեմբերի համեմատ ավել է 158 421-ով կամ 93 տոկոսով։ Իհարկե, այս ընթացքում նաև գնաճ է եղել, հասկանալիորեն, բայց գնաճի ոչ մի ցուցանիշ չի կարող համեմատվել այս աճի հետ։
Աշխատավարձերը աճել են նաև 2024 թվականի նոյեմբերի համեմատ 16 000 դրամով կամ 5.1% ով։
Տարեկան գնաճը ըստ վիճակագրության կոմիտեի 3.3% է, այսինքն աշխատավարձը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել է 5% ով։
Ամենակարևոր ցուցանիշը թերևս այն է որ 2018 թվականի ոչ բռնի թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանի ՀՆԱ–ն աճել է 50%-ով, իրական աճի մասին է խոսքը»,–ասաց Փաշինյանը։




























