2025 թվականի պետական բյուջեի եկամտային մասը 2017–ի համեմատ 130%-ով ավելացել է. այսինքն, մենք 2025 թվականին կատարել ենք 2017 թվականի բյուջեն, պլյուս մի հատ էլ այդ նույն ամբողջ տարվա պետական բյուջեից, մի հատ էլ պլյուս դրա 30%–ը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա աշխատանք է, որը որը կատարվել է գետնի վրա,ընդ որում, այն միջավայրում և այն պայմաններում, ինչի միջով մենք անցել ենք։ Այդ ամեն ինչի միջով անցել ենք և մենք հասել ենք մի տեղ, որը պետք է գնահատվի որպես լավ և հեռանկարային, որովհետև ես կարծում եմ, որ մենք իսկապես մեր պետության հարատևության օրակարգը, որը 2018–ին որդեգրել ենք, հիմա արդեն ոչ միայն երազանք է կամ տեսլական, այլ արդեն գործնական իրականություն է, որով մենք ամեն օր զբաղվում ենք և պետք է շարունակենք զբաղվել։
Հաջորդ արձանագրումը այս ամեն ինչից զատ հետևյալն է: Մեր 50%–ով փոխված տնտեսությունը, ըստ էության, նշանակում է ամբողջովին և բոլորովին նոր տնտեսություն: Բոլորովին նոր տնտեսությանը պետք է բոլորովին նոր մոտեցում։
Երբ ասում ենք, որ Հայաստանի 25 թվականի պետական բյուջեի եկամուտը մի հատ էլ պլյուս այդպիսի բյուջե է պլյուս 30%, էդ նշանակում է պետական կառավարման համակարգը կրկնակիից 30% ավել աշխատում է, ուրիշ տարբերակ չի կարող լինել։
Եկեք նայենք, թե մեր բոլոր նախարարությունները 2017 թվին քանի միլիարդ դրամի նախագիծ են իրականացրել, այսօր քանի միլիարդ դրամի նախագիծ են իրականացնում։
Հետևաբար շատ կարևոր է, որ մենք կայացրել ենք որոշում պետական կառավարման համակարգում աշխատավարձների և վարձատրությունների համակարգի բարեփոխումների մի շատ կարևոր պիլոտային ծրագիր ենք սկսել։ 1-2 կիսամյակ կհասկանանք՝ ինչն է լավ, ինչն է վատ, և դա արդեն կդարձնենք ինստիտուցիոնալ համակարգ, որին կհաջորդի քաղաքացիական ծառայության համակարգի ամբողջական և էլի մանրամասն բարեփոխումը։
«Ես տիեզերանավի օրինակն եմ բերում, որ երբ մի բարձրության ես գալիս, հրթիռները, որ հասցրել են այդ բարձրության ու որոնց մեջ վառելիքը սպառվում է, անջատվում են, միանում է երկրորդ շարժիչը, հիմա ես վստահ ասում եմ, որ Հայաստանը գտնվում է այն բարձրության վրա, որ 2-րդ շարժիչը միանալու ժամանակ է»,- հավելեց նա։
Վարչապետը գործադիրի անդամներին շնորհակալություն հայտնեց 2025 թվականին կատարած աշխատանքների համար, մաղթեց հաջողություններ ու շնորհավորեց գալիք տոների առթիվ։





























