Ուրբաթ նավթի գինը փոքր-ինչ բարձրանում է` աճուրդների թույլ ակտիվության ֆոնին, եւ շաբաթն ավարտում է հոկտեմբերի վերջից սկսած՝ առավելագույն աճով։

Նախօրեին աճուրդներ տեղի չէին ունեցել, քանի որ ԱՄՆ եւ Եվրոպայի բորսաները փակ էին Սուրբծննդյան կապակցությամբ։

Brent նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է 62.32 դոլար մեկ բարելի համար, ինչը նախորդ աճուրդների համեմատ 0.08 դոլարով (0.13 տոկոս) ավելի է։

WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում բարձրացել է 0.07 դոլարով (0.12 տոկոս)՝ հասնելով 58.42 դոլարի մեկ բարելի համար։

Շաբաթվա սկզբից ի վեր Brent եւ WT նավթի գները բարձրացել են ավելի քան 3 տոկոսով։