Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը կանխել են Իրանի տարածքային ջրերից վառելիք մաքսանենգ ճանապարհով դուրս բերելու խոշոր փորձ: Միջադեպի մասին հայտնել է ԻՀՊԿ Առաջին ռազմածովային շրջանի հրամանատար, փոխծովակալ Աբբաս Ղոլամշահին, հաղորդում է ԻՐՆԱ գործակալաությունը:
Հետախուզական ճշգրիտ տվյալների շնորհիվ ԻՀՊԿ մարտիկները հաջողությամբ կալանավորել են Իրանի ջրերից դուրս գալու փորձ կատարող լցանավը:
Նավի վրա 4 միլիոն լիտր մաքսանենգ վառելիք է հայտնաբերվել:
Ձերբակալվել է անձնակազմի տասնվեց անդամ, բոլորն էլ օտարերկրացիներ:
Գործողությունը տեղի է ունեցել Պարսից ծոցում:
Փոխծովակալ Ղոլամշահին նշել է, որ նավն ուղեկցվել է նավահանգիստ, և գործի բոլոր նյութերը փոխանցվել են Իսլամական Հանրապետության դատական մարմիններին՝ հետագա քննության և իրավական գործողությունների համար:




























