Եգիպտոսը զգուշացնում է Իսրայելի և Թուրքիայի միջև Սիրիայի տարածքում հնարավոր ռազմական բախման վերաբերյալ լուրջ մտահոգությունների մասին՝ հայտարարելով, որ երկու բանակներն էլ այժմ պատրաստվում են նման սցենարի։ Այս մասին հայտնում է «Բակինսկի դվորիկ» տելեգրամյան ալիքը։
Ալիքը մեջբերում է եգիպտացի նախկին դիվանագետ Ռամզի Էզզելդին Ռամզիի խոսքերը, ով հայտարարել է, որ Իսրայելը հստակ «կարմիր գծեր» է սահմանել Սիրիայում Թուրքիայի գործունեության համար և պատրաստ է դրանց հատման դեպքում ռազմական միջոցներ կիրառել։
«Չնայած Էրդողանի և Թրամփի միջև լավ անձնական հարաբերություններին, Ռամզին ասում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Իսրայելին, եթե ռազմական գործողություններ սկսվեն», - գրում է պարբերականը։





























