Իտալիայի դատախազությունը պահանջում է դատապարտել «Կոստա Կոնկորդիայի» զբոսանավի նավապետ Ֆրանչեսկո Սկետինոյին աննախադեպ 2697 տարվա ազատազրկման: 

Վերաքննիչ դատարանի նիստին փետրվարի 6-ին մեղադրող կողմի ներկայացուցիչ Ֆրանչեսկո Վերուցիոն առաջարկել է դատապարտել նավապետին 15 տարվա ազատազրկման  անգուշությամբ մահ պատճառելու համար, 10 տարի նավաբեկության  համար եւ 8-ական տարի յուրաքանչյուր անհայտ կորածի կամ նրա կողմից բախտի քմահաճույքին թողնվածի, ընդհանուր առմամբ 334 մարդու համար:

Դատախազության ներկայացուցիչը պահանջել է Սկետինոյին բանտ ուղարկել: Հիշեցնենք, որ այս պահին նավապետը գտնվում է տնային կալանքի տակ:  Իր պահանջը  դատախազը բացատրել է այն հանգամանքով, որ Սկետինոն կարող է միջամտել քննության ընթացքին եւ թաքնվել արդարադատությունից: Դատարանը վճիռը կկայացնի փետրվարի 10-ին, գրում է The Daily Mail-ը: