Ուրախ տրամադրություն, հաճելի զրույց ամանորի հիշողությունների հետ կապված. «Օրրան» բարեգործական հկ-ի սաները մեր օրը տոն դարձրեցին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համակարգող Արման Թաթոյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։
Տեսանյութում Թաթոյանը դիմելով երեխաներին, ասում է.
«Ձմեռ պապիկի հավատացել եմ, հիմա էլ եմ հավատում»,– երեխաներին դիմելով ասում է Թաթոյանը։
Երեխաներից մեկը հարցեց, թե ո՞րն է եղել ամենահիշարժան նվերը, որ ստացել է Ձմեռ պապից և մինչև այսօր հիշում է. «Մի մեքենա էի նվեր ստացել, այդ մեքենան մինչև հիմա պետք է որ պահած լինեմ»։
Նա նաև երեխաներին հարցրեց, թե ի՞նչ կուզեին, որ մեզ համար բերի Ձմեռ պապը. «Խաղաղություն թող լինի մեր երկրում և բոլոր երազանքները թող իրականանան»,–պատասխանեց երեխաներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։





























