ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը հայտարարել է իր 75-ամյակին նվիրված շրջագայությունից հետո բեմից հեռանալու մտադրության մասին:

Երգչի հրաժեշտի շրջագայությունն սկսվելու է 2012թ. մայիսին: Ուղեւորության ընթացքում ծրագրված են ելույթներ ոչ միայն Ռուսաստանում, այլեւ մյուս երկրներում, որոնք հոգեհարազատ են Կոբզոնին, ներառյալ` ԱՄՆ-ում եւ Ուկրաինայում: Կոբզոնի ծննդյան օրը` սեպտեմբերի 11-ին համերգ է կայանալու պետական կրեմլյան պալատում Մոսկվայում:

Կոբզոնը բեմում է անցկացրել 50 տարուց ավելի: Նա իր կարիերան սկսել է 1959թ.: Ստեղծագործական գործունեության հետ մեկտեղ նա զբաղվում է քաղաքականությամբ, հասարակական աշխատանքներով եւ բիզնեսով:

Միեւնույն ժամանակ, ինչպես հիշեցնում են ռուսաստանյան լրատվամիջոցները, իր հեռացման մասին Կոբզոնը հայտարարել էր դեռ 1997թ.` 60-ամյակի շրջագայություններից հետո, սակայն հեռանալու փոխարեն սկսեց ակտիվորեն համերգներ ունենալ: Ուստի այս հայտարարությանը ռուսաստանյան լրատվամիջոցները Կոբզոնի հայտարարությանը կասկածանքով են վերաբերվում: