Հանրապետության տարբեր շրջաններում, այդ թվում Երեւանի մի քանի թաղամասերում, արդեն մի քանի ժամ է՝ հոսանք չկա։

Մարդիկ Ամանորը դիմավորելու են մթության մեջ։

Մասնավորապես, NEWS.am–ի նկարահանող խումբը եղել է Էջմիածին քաղաքում, որը 80 տոկոսով հոսանքազրկված է ժամը 16.00–ից։

«Ուտելիքը վերցրել ենք, գնանք այլ տեղ Ամանոր նշենք»,– ասել են քաղաքացիները։

ՀԷՑ–ի 180 հեռախոսահամարը որեւէ զանգի չի պատասխանում, ըստ օգտատերերի՝ հոսանք չկա նաեւ Նուբարաշենում, Շենգավիթի մի հատվածում, Մարտունիում։