Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության 6-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն է տեղի ունեցել Թեհրանում, որին մասնակցել են Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ինչպես նաև քաղաքական, մշակութային, ռազմական, հասարակական գործիչներ և Սոլեյմանիի ընտանիքի անդամներ։
Արարողությանը ներկա են եղել նաև մեծ թվով քաղաքացիներ, որոնք ձեռքում պահել են Սոլեյմանիի դիմանկարներն ու ծածանել Իրանի դրոշը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) էլիտար «Ղոդս» ստորաբաժանման նախկին հրամանատար, գեներալ Սոլեյմանին սպանվել էր ԱՄՆ զինված ուժերի կողմից 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի մոտակայքում։
Մեկ շաբաթվա ընթացքում նախատեսվում են հիշատակի տարբեր միջոցառումներ երկրի տարածքում՝ այդ թվում Սոլեյմանիի ծննդավայր Քերմանում։
































