ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի եթերում պատմել է, որ հետեւել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ նրա կնոջ գիշերային ձերբակալմանը, ասես «տառացիորեն հեռուստատեսային շոու էի նայում»։

«Եթե տեսնեիք արագությունը, բռնությունը, դա ցնցող էր»,- ասել է Թրամփը։ Նա գովաբանել է իր թիմին կատարած «անհավանական աշխատանքի» համար եւ ավելացրել է, որ «ոչ մի այլ երկիր Երկրի վրա չէր կարող նման մանեւր իրականացնել»։

Նրա խոսքով՝ Մադուրոն եւ նրա կինը ուղարկվում են Նյու Յորք։

ԱՄՆ նախագահն ավելացրել է, որ նրանց ներկայացվել են մեղադրանքներ Նյու Յորքում, եւ նրանք ուղարկվում են նահանգ ուղղաթիռով եւ նավով։

Նրանք շատ մարդկանց եւ շատ ամերիկացիների են սպանել, անգամ մարդկանց իրենց սեփական երկրում»,- ասել է  Թրամփը։