Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել նոր հայտարարությամբ, որում ԱՄՆ իշխանություններին կոչ է արել ազատել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։
«Վենեսուելայի նախագահ Ն․Մադուրոյի եւ նրա կնոջ ԱՄՆ-ում գտնվելու մասին հաստատված տեղեկությունների հետ կապված՝ վճռականորեն կոչ ենք անում ամերիկյան ղեկավարությանը վերանայել այդ դիրքորոշումը եւ ազատ արձակել ինքնիշխան երկրի օրինական ճանապարհով ընտրված նախագահին եւ նրա կնոջը։
Ընդգծում ենք պայմանների ստեղծման անհրաժեշտությունը՝ ԱՄՆ-ի եւ Վենեսուելայի միջեւ առկա ցանկացած խնդիր երկխոսության ճանապարհով լուծելու համար»,- նշվել է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Մադուրոն եւ նրա կինը ձերբակալվել եւ ինքնաթիռով հասցվել են ԱՄՆ։ Նրանց ներկայացվել են «թմրաահաբեկչության դավադրության» մեղադրանքներ։





























