Չինաստանը խորապես ցնցված է եւ վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի կողմից ուժի աղաղակող կիրառումը ինքնիշխան պետության եւ գործողությունները նրա նախագահի դեմ, շաբաթ օրը հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը՝ ի պատասխան Վենեսուելայի տարածքին հասցված հարվածների եւ ամերիկացի զինվորականների կողմից երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ նրա կնոջ ձերբակալության, տեղեկացրել է «Սինհուան»։

«ԱՄՆ նման հեգեմոնիստական գործողությունները լրջորեն խախտում են միջազգային իրավունքը եւ Վենեսուելայի ինքնիշխանությունը, ինչպես նաեւ սպառնում են խաղաղությանն ու անվտանգությանը Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանում», հայտնել է նախարարության ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ Չինաստանը վճռականորեն դեմ է դրան։

«Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում հետեւել միջազգային իրավունքին եւ ՄԱԿ Կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին եւ դադարեցնել այլ երկրների ինքնիշխանության եւ անվտանգության խախտումները»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։