Պայթյունները Վենեսուելայի տարածքում եւ նրա նախագահի գերեվարումը անցնում են թույլատրելի բոլոր սահմանները, նշվել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հայտարարությունում։
Բրազիլիայի նախագահի խոսքով՝ այդ գործողությունները լրջագույն ոտնձգություն են Վենեսուելայի ինքնիշխանության դեմ եւ եւս մեկ չափազանց վտանգավոր նախադեպ միջազգային ողջ հանրության համար։
«Վենեսուելայի դեմ մի երկրի հարձակումը, որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, դեպի բռնության, քաոսի եւ անկայունության աշխարհ տանող առաջին քայլն է, որտեղ ուժեղի օրենքը գերազանցում է բազմակողմանիության սկզբունքը։ Ուժի կիրառման դատապարտումը համապատասխանում է այն դիրքորոշմանը, որ Բրազիլիան միշտ որդեգրում է այլ երկրներում եւ տարածաշրջաններում վերջին իրավիճակների հետ կապված։ Ակցիան հիշեցնում է Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների քաղաքականությանը միջամտության ամենավատ պահերի մասին եւ սպառնում է տարածաշրջանի՝ որպես խաղաղության գոտու պահպանմանը։
Միջազգային հանրությունը՝ հանձին Միավորված Ազգերի Կազմակերպության, պետք է վճռականորեն արձագանքի այս միջադեպին։ Բրազիլիան դատապարտում է այդ գործողությունները եւ նախկինի պես պատրաստ է երկխոսության եւ համագործակցության»,- ընդգծվել է պետության ղեկավարի հայտարարությունում։





























