ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում հրապարակել է նոր լուսանկար, որում, նրա խոսքով, պատկերված է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն «Iwo Jima» ամերիկյան ռազմանավի վրա։

Թրամփի խոսքով՝ հենց այդ նավով Վենեսուելայի նախագահը կհասցվի ԱՄՆ։

Լուսանկարում պատկերված է մարդ, որը նման է Մադուրոյին, աչքերը կապված եւ ականջակալներով, հագին՝ մոխրագույն մարզազգեստ։