Լատվիայի ներքին գործերի նախարարությունը պատրաստել է կառավարության որոշման նախագիծ՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող վարորդներից եւ այլ քրեական գործերով առգրավված 21 մեքենաների փոխանցման վերաբերյալ, հաղորդել է Delfi-ն։
Դրանց թվում է 22 տարեկան Lincoln Navigator լյուքս դասի շքեղ մեքենան։
Մեքենաները նախատեսված են Ուկրաինայի պաշտպանության նախարարության զորամասերի, Ուկրաինայի Ազգային գվարդիայի, Խարկովի կլինիկական բազմապրոֆիլ երկաթուղային հիվանդանոցի եւ Նովովորոնցովկայի ռազմական վարչակազմի համար։
Մեքենաները արտադրվել են 2000-2019թթ.։ Ուկրաինա ուղարկվող մեքենաներից մեկը 2003թ․ Lincoln Navigator շքեղ ամենագնացն է։
Դրանց շուկայական գինը, որով պետական անվտանգության գործակալությունը կարող էր վաճառել այս մեքենաները, կազմում է մոտավորապես 74 հազար 600 եվրո։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր Լատվիան պարբերաբար Ուկրաինային է փոխանցել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող վարորդներից եւ այլ քրեական գործերով առգրավված մեքենաներ։





























