Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նույնպիսի շանս ուներ, ինչպես եւ Իրանը, «քանի դեռ նրանք չարեցին դա եւ քանի դեռ նա չարեց դա», Մար-ա-Լագոյի մամուլի ասուլիսում հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

«Նա անընդհատ շրջանցում էր դա եւ իմացավ այդ մասին»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։

Հեգսեթը նաեւ գովել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությունը եւ զինվորականների ու իրավապահ մարմինների ջանքերը՝ հայտնելով, որ գործողությունն «անթերի է իրականացվել»։

Նրա խոսքով՝ Թրամփը «մահացու լուրջ» է հանցախմբերի, բռնության եւ թմրանյութերի հոսքի դադարեցման առումով։

«Բարի գալուստ 2026 թվական, եւ նախագահ Թրամփի օրոք Ամերիկան վերադառնում է»,- ավելացրել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։