Վենեսուելայի ժողովուրդն այսօր ազատվել է Նիկոլաս Մադուրոյի բռնապետությունից եւ կարող է միայն ուրախանալ, Х սոցցանցում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Իշխանությունը զավթելով եւ հիմնարար ազատությունները ոտնահարելով՝ Նիկոլաս Մադուրոն լրջորեն խաթարել է իր սեփական ժողովրդի արժանապատվությունը։ Առաջիկա անցումը պետք է լինի խաղաղ, ժողովրդավարական եւ հարգալից Վենեսուելայի ժողովրդի կամքի նկատմամբ։ Մենք ցանկանում ենք, որ 2024թ․ ընտրված նախագահ Էդմունդո Գոնսալես Ուռուտիան կկարողանա արագորեն ապահովել այդ անցումը։
Այժմ ես կարծիքներ եմ փոխանակում տարածաշրջանի մեր գործընկերների հետ։ Ֆրանսիան լիովին մոբիլիզացված է եւ զգոն, այդ թվում՝ այս անորոշ ժամանակներում իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։





























