Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին խստորեն քննադատել է ԱՄՆ իշխանություններին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին եւ նրա կնոջը բռնելու համար։
«Այսօր առավոտյան ես իմացա ԱՄՆ զինվորականների կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին եւ նրա կնոջը բռնելու, ինչպես նաեւ նրանց այստեղ՝ Նյու Յորքի դաշնային բանտում պահելու մասին։ Միակողմանի հարձակումն ինքնիշխան պետության վրա պատերազմի ակտ է եւ դաշնային ու միջազգային իրավունքի խախտում»,- նշել է Մամդանին։
Նյու Յորքի քաղաքապետի կարծիքով՝ «վարչակարգի փոփոխության այս բացահայտ ձգտումը անդրադառնում է ոչ միայն նրանց վրա, ովքեր գտնվում են արտասահմանում, այլ նաեւ անմիջականորեն Նյու Յորքի բնակիչների վրա, ներառյալ տասնյակ հազարավոր վենեսուելացիները, որոնք այս քաղաքն անվանում են իրենց տունը»։
«Ես կենտրոնացած եմ նրանց անվտանգության եւ Նյու Յորքի յուրաքանչյուր բնակչի անվտանգության վրա, եւ իմ վարչախումբը կշարունակի հետեւել իրավիճակին ու համապատասխան ցուցումներ տալ»,- ընդգծել է նա։





























