Նյու Յորքի դատավորի առաջ Նիկոլաս Մադուրոյին կարդացվել է նրա դեմ առաջադրված մեղադրանքների համառոտ շարադրանքը։

Միացյալ Նահանգներ ժամանելուց հետո իր առաջին հրապարակային հայտարարություններում Մադուրոն դատարանին ասել է, որ ինքը Վենեսուելայի նախագահն է և որ իրեն բռնել են Կարակասի իր տանը, հաղորդում է Sky News-ը: 

«Ես անմեղ եմ, ես պարկեշտ մարդ եմ, ես դեռևս իմ երկրի նախագահն եմ»,- շարունակել է նա և նստել։

Մադուրոն չի ընդունել իր մեղքը։

Նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, նույնպես չի ընդունել իր մեղքը։

 «Այո, ես Սիլիա Ֆլորես Մադուրոն եմ, ես Վենեսուելայի առաջին տիկինն եմ»,- ասել է նա դատարանին։

Դատավորը Մադուրոյին և Ֆլորեսին տեղեկացրել է, որ նրանք իրավունք ունեն հյուպատոսական այցի։

 «Այո, մենք կցանկանայինք, որ հյուպատոսական այցը տեղի ունենա»,- ասել է Մադուրոն։

Դատավորը պատասխանել է, որ դա կկազմակերպվի։