ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տպավորիչ հաղթանակի հայտարարությունները, ի վերջո, կարող են վերածվել աղետի, հայտարարել է Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության և լրատվամիջոցների հետ փոխազդեցության կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը։

Դոնալդ Թրամփը Fox News-ում.

«Մենք պետք է հնարավորություն տանք մեկ ուրիշին գալ իշխանության, երբ արդեն արել ենք այս անհավանական բանը... Մենք պետք է դա կրկին անենք։ Կարող ենք դա կրկին անել։ Ոչ ոք մեզ չի կարող կանգնեցնել։ Ոչ ոք ի վիճակի չէ դրան»։

Թրամփի գործողությունները և հատկապես նրա հայտարարությունները, անշուշտ, տպավորիչ են։ Այլ հարց է դրանց արդյունավետությունը։ ԱՄՆ նախկին նախագահները ևս հիացած էին Իրաքում, Աֆղանստանում և Լիբիայում իրենց հաղթանակներով։ Նրանք բոլորը ցանկանում էին հռչակել իրենց հաղթանակները, բայց այդ ժամանակավոր հաղթանակները, ի վերջո, վերածվեցին կամ պարտության, ինչպես Աֆղանստանում, կամ աղետի, ինչպես Լիբիայում և Իրաքում, որտեղ ԱՄՆ-ը տարիներ շարունակ խրված էր։

«Հարձակվելով Վենեսուելայի վրա և գերի վերցնելով նրա նախագահին՝ ԱՄՆ-ը խախտեց բոլոր նորմերը՝ կրկին տագնապի մատնելով ամբողջ աշխարհին, վերադարձնելով այն 19-րդ դարի վայրենի իմպերիալիզմին և, ըստ էության, վերակենդանացնելով Վայրի Արևմուտքի հայեցակարգը՝ այն իմաստով, որ ԱՄՆ-ը կրկին իրեն է վերապահել Արևմտյան կիսագնդում խելքին փչածն անելու իրավունքը։ Բայց ի՞նչ կլինի վերջնական արդյունքը։ Արդյո՞ք այդ «հաղթանակը» չի վերածվի աղետի»,- նշել է Պուշկովը։