Դելսի Ռոդրիգեսը երդում է տվել որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ, հաղորդում է BBC-ն։
Նշվում է, որ Վենեսուելայի նոր առաջնորդ Դելսի Ռոդրիգեսը որպես ժամանակավոր նախագահ երդում է տվել Կարակասում Ազգային ժողովում։
Ի աջակցություն Մադուրոյի՝ խորհրդարանի անդամները վանկարկել են «Vamos Nico» («Առա՛ջ, Նիկո»), հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Ժողովը միաժամանակ բուռն ծափահարել է, երբ ցույց է տրվել Մադուրոյի կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի թափուր տեղը։ Ժողովը լսել է Մադուրոյի որդու՝ Վենեսուելայի խորհրդարանի անդամ Նիկոլաս Մադուրո Գուերայի ելույթը: Վերջինս հայտարարել է, որ իր ծնողները «կվերադառնան» Վենեսուելա։
Նա միաժամանակ իր «անվերապահ աջակցությունն» է հայտնել Ռոդրիգեսին։ «Ապավինեք ինձ։ Ապավինեք իմ ընտանիքին»,- Դելսի Ռոդրիգեսին ասել է Նիկոլաս Մադուրո Գուերան։





























