Վինսենթ Վան Գոգի «Սան Ռեմիի մանկատան եւ եկեղեցու տեսարանը» կտավը` կինոաստղ Էլիզաբեթ Թեյլորի հավաքածուից,  վաճառվել է փետրվարի 7-ին Christie`s աճուրդային տան կողմից  10,1 միլիոն ֆունտ սթեռլինգով (16 միլիոն դոլար): Լոտի վաճառքի նախնական գինը եղել է  5-7 միլիոն ֆունտ: 

Կտավը, որը Վան Գոգն ավարտել էր մահվանից մեկ տարի առաջ (նկարիչը մահացել է 1890 թվականին), 1963 թվականին գնել էր Էլիզաբեթ Թեյլորի հայրը որպես նվեր դստերը:

Աճուրդի ընթացքում վաճառել են նաեւ իսպանացի նկարիչ Խուան Գրիսի «Գիրքը». այն վաճառվել է 10,3 ֆունտով (16,3 միլիոն դոլար):

Ռեկորդը սահմանել է Խուան Միրոյի «Painting-Poem» նկարը`  16,8 միլիոն ֆունտ (26,6 միլիոն դոլար), գրում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ Christie`s  աճուրդային տունը փետրվարի 7-ին Լոնդոնում բացել էր իմպրեսիոնիստների, սյուրռեալիստների եւ ժամանակակից նկարիչների կտավների երկօրյա աճուրդների շարք: Ցուցադրված աշխատանքների շարում են եղել հոլիվուդյան լեգենդար դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի հավաքածուից 38  նկարներ: