Անցյալ տարի ԱՄՆ-ում զգալիորեն աճել է լրտեսության մեջ կասկածվող անձանց ձերբակալությունների թիվը։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ):
Լրտեսության հետ կապված ձերբակալությունների թիվն աճել է 35%-ով։
2025 թվականին դաշնային քրեական գործերով զբաղվող ՀԴԲ-ն՝ կատարել է ավելի քան 50,000 ձերբակալություն և մասնավորապես, առգրավել է ավելի քան 2.1 տոննա սինթետիկ օփիոիդային ֆենտանիլ։





























