«Միայն Դանիան և Գրենլանդիան կարող են որոշել Արկտիկական կղզու ապագան»,- երեքշաբթի հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին՝ պատասխանելով ԱՄՆ-ի՝ անեքսիայի սպառնալիքների մասին հարցին, հաղորդում է Reuters-ը։
«Գրենլանդիայի ապագան միայն Գրենլանդիայի և Դանիայի ժողովուրդների որոշումն է»,- Փարիզում լրագրողներին ասել է Քարնին։
Ժամեր առաջ խոշոր եվրոպական տերությունների առաջնորդներն աջակցություն էին հայտնել Գրենլանդիային՝ հայտարարելով, որ կղզին պատկանում է իր ժողովրդին։
Առաջնորդները հայտարարել են, որ Արկտիկական անվտանգությունը պետք է ապահովվի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների հետ համատեղ։
«ՆԱՏՕ-ն հստակեցրել է, որ Արկտիկական տարածաշրջանն առաջնահերթություն է, և եվրոպացի դաշնակիցներն ակտիվացնում են իրենց ջանքերը,- ասվում է հայտարարության մեջ։ Մենք և շատ այլ դաշնակիցներ մեծացրել ենք մեր ներկայությունը, գործունեությունը և ներդրումները՝ Արկտիկական անվտանգությունն ապահովելու և հակառակորդներին զսպելու համար»։





























