Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը երեքշաբթի պահանջել է, որ բոլոր քրդական զինված խմբավորումները, «ներառյալ Սիրիայում գտնվողները», զենքը վայր դնեն, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) և բոլոր նրանց առնչվող խմբավորումները պետք է անհապաղ դադարեցնեն իրենց ներկայության շրջաններում, այդ թվում՝ Սիրիայում, ահաբեկչական բոլոր գործողությունները և անվերապահորեն վայր դնեն զենքը»,- Անկարայում հայտարարել է Գյուլերը։

Ավելի վաղ սիրիական պետական ​​Sana լրատվամիջոցը հայտնել էր Հալեպում քրդական ուժերի իրականացրած անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով սիրիացի զինվորի մահվան և մի քանի այլ անձանց վիրավորման մասին։